«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Խոզ խանձողների կլանը ժողովրդին դարձրել է «տուգանքի մատերիալ»

Խոզ խանձողների կլանը ժողովրդին դարձրել է «տուգանքի մատերիալ»
20.01.2025 | 07:29

Խոզ խանձողների կլանը Հայաստանում իրականացնում է հարկային տեռոր: Զուգահեռաբար գերագույն գլխավոր խոզ խանձողը անդադար լավ ապրելու մասին է խոսում՝ ասես ձեռք առնելով ժողովրդին: Արդարությունը վաղուց խաթարված է մեր երկրում: Ցավոք, դա պատճառ չհանդիսացավ խոզ խանձողների կլանին իշխանությունից հեռացնելու համար: Հիմա խաթարվում է սոցիալական արդարությունը, տեսնենք ինչպես կլինի: Ես այսպես կասեմ. եթե մենք ունենայինք հայրենիքին նվիրյալ և ծառայող իշխանություն, որի համար գերակա կլիներ երկրի անվտանգությունը, որը ամեն ինչ կաներ մեր բանակն ուժեղացնելու համար, և այդ նպատակով տրանսպորտի գինը կբարձրացներ, հարկերը կբարձրացներ, իմանալով, որ տվածս գումարը ծառայելու է մեր երկրի բանակին և անվտանգությանը, ես միայն ուրախ կլինեի, որ իմ փոքրիկ լուման եմ ներդնում այդ ամենին: Սակայն հիմա այլ է, խոզ խանձողների կլանը ժողովրդին դարձրել է «տուգանքի մատերիալ», մտել է գրպանը, հարկային տեռոր է իրականացնում բացառապես իր բարեկեցությունը էլ ավելի բարելավելու համար: Որպեսզի ավելի ճոխ ապրեն, ավելի շատ փող ունենան և ավելի շատ ծախսեն: Ավելի շատ տներ, հողամասեր, մեքենաներ ունենան, ավելի բարձր պարգևատրվեն, ավելի շատ ճոխ շրջագայություններ, ծնունդներ կազմակերպեն, ավելի շատ քավոր լինեն, ավելի մեծ գումարներ փռեն թրերի վրա և այլն: Զուգահեռաբար կզեն թուրքի առաջ, կոշիկները լիզեն, անունն էլ դնեն, որ «խաղաղության խաչմերուկ» են կառուցում: Այդ ամենը և դեռ շատ բաներ անում են ժողովրդի հաշվին: Արդարությունը վաղուց խաթարված է մեր երկրում, ժողովուրդն այնպիսի բաների հետ է համակերպվել, որ պատկերացնելն է նույնիսկ դժվար: Հիմա խաթարվում է սոցիալական արդարությունը, տեսնենք հիմա ինչ կլինի:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2671

Մեկնաբանություններ